Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

WTI նավթի գինը 2014-ից հետո գերազանցել է 75 դոլարը

WTI նավթի գինը 2014-ից հետո գերազանցել է 75 դոլարը
04.07.2018 | 13:34

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի գինը նյույորքյան առևտրային բորսայում աճել է 1,53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 75,07 դոլար: Վերջին անգամ այս տեսակի նավթի մեկ բարելի գինը 75 դոլարից բարձր է եղել 2014-ի նոյեմբերին:


Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի գինը, իր հերթին, աճել է 1,36 դոլարով՝ կազմելով 78,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Նավթի թանկացման ֆոնին դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նվազել է 0,42 տոկոսով՝ կազմելով 63,16 ռուբլի:

Դիտվել է՝ 5167

Մեկնաբանություններ